Առողջապահության լրատու 1.2012
Նենգ ինսուլտը
Ընդունված է կարծել, որ մարդկանց կյանքի տևողությունը կարճ է սիրտ-անոթային, ուռուցքային հիվանդությունների, և այլ վնասակար սովորությունների պատճառով: Բայց, պարզվում է, մահվան պատճառների շարքում,«սրտայիններից» հետո այն մարդիկ են, ում առողջությունը խաթարվել է… ինսուլտի պատճառով:
Եվ այդ շարքում հաճախ են հայտնվում երիտասարդներն ու, նույնիսկ, հղի կանայք: Ինսուլտից խուսափել կարող է ամեն-ոք, բայց ոչ բոլորն են կարողանում անհրաժեշտ ջանքերը գործադրել:
Ինչպիսի սխալներից է հարկ խուսափել
Ուշադրություն չդարձնել ձեռքի կամ ոտքի ընդարմացման վրա:
Ինչով է դա վտանգավոր: Առանձին ձեռքի կամ ոտքի թուլությունը, կամ աջ կամ ձախ ձեռքի ու ոտքի թուլությունը միասին, կարող է ինսուլտի դրսևորման առաջին նշաններից մեկը լինի, այդ թվում` գլխուղեղում արյան զեղման պատճառով: Երբեմն հնարավոր է նաև լիովին անշարժացում:
Երկրորդ կարևոր ախտանշանը խոսքի խանգարումն է (դժվարությամբ խոսելու զգացումից, երբ չի շարժվում բերանի անկյունը, կամ դեմքի անհամաչափություն է լինում, մինչև խոսելու ընդունակության լրիվ կորուստ): Նենգությունը հատկապես կայանում այն հարցում, որ այդ ախտանշանները կարող են մեկ դրսևորվել, մեկ էլ` վերանալ. ձեռքը կամ ոտքը թուլացավ, բայց 10 րոպեից անցավ, և մարդը հանգստանում է: Եվ բաց է թողնում տրանզիտոր իշեմիկ հարձակումը, որն, ըստ էության, այդ նույն ինսուլտն է: Այդ պատճառով էլ անմիջապես «շտապ օգնություն» զանգելը պարզապես անհրաժեշտ է, նույնիսկ, եթե մինչև բժշկի գալն արդեն լավ եք զգում, միևնույնն է, հարկ է նրան պատմել, թե ինչ է տեղի ունեցել և միջոցներ ձեռք առնել: Սովորական ինսուլտի դեպքում այդ ախտանշանները երկար ժամանակ են պահպանվում:
Ինսուլտի դեպքում սիրտը չի ցավում, գլուխը` նույնպես: Եվ, եթե սրտամկանի ինֆարկտի դեպքում մարդը ուժեղ ցավ է զգում, ապա ինսուլտի դեպքում գլխուղեղի անոթներում երկար տարիներ ախտաբանական ախտընթացներ են տեղի ունենում, որոնք մարդն ընդհանրապես չի զգում:
Մտածել, որ այս հիվանդությունը միայն տարեցներին է ախտահարում:
Ինչով է դա վտանգավոր: Իհարկե, տարիքի հետ ինսուլտ ստանալու ռիսկն ավելանում է: Բայց վերջին ժամանակներս հիվանդությունը երիտասարդացել է: Պատճառները սովորական են. երիտասարդները ծխում են, չարաշահում են ալկոհոլը, մարմնի ավելորդ քաշ ունեն, առողջ կենսակերպով էլ առանձնապես աչքի չեն ընկնում: Երիտասարդացել են նաև այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, զարկերակային հիպերտոնիան, շողացող առիթմիան, սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտային անբավարարությունը: Այս ամենը կարող է ինսուլտի պատճառ դառնալ: Դրա հետ մեկտեղ, երիտասարդների մոտ կարող է ինսուլտի առանձնահատուկ պատճառ լինել` ժառանգական արյան մակարդելիության խանգարում, միտրալ փականի պրոլապս: Ինսուլտը կարող է զարգանալ նույնիսկ գրիպից հետո: Դա հազվագյուտ բարդություն է, բայց` հնարավոր է: Ռիսկի խմբում են գտնվում նաև… հղի կանայք: Հիմնական պատճառը զարկերակային արյան բարձր ճնշումն է և տրոմբների զարգացման հանդեպ հակումը: Կանայք նաև սկսել են ծննդաբերել բավական հասուն տարիքում, և դա նույնպես ռիսկի գործոն է:
Բայց ինսուլտ ստանալու ռիսկի խմբում ամենամեծ տեղը գրավում են շողացող առիթմիայով հիվանդները, երբ սրտի խոռոչում միկրոտրոմբներ են ձևավորվում, որոնք կարող են պոկվել ու հասնելով գլխուղեղի անոթներին, խցանել դրանք: Շողացող առիթմիան կարող է մշտական հիվանդություն լինել: Երբեմն էլ լինում է այնպես, որ սրտի ռիթմը նորմալ է լինում, իսկ խանգարումները պարբերաբար են տեղի ունենում: Սակայն հիվանդության ցանկացած ձևի դեպքում էլ ինսուլտի զարգացման ռիսկը միանման է: Շողացող առիթմիա ունեցող մարդկանց մոտ այն բարձրանում է նվազագույնը 5 անգամ, իսկ որոշ դեպքերում, նույնիսկ, մինչև 18 անգամ:
Այդ պատճառով էլ, ցանկացած ձևի դեպքում, բժշկի նշանակած դեղպատրաստուկների ընդունումը պարտադիր է, հենց ինսուլտի կանխարգելման համար: Կան նոր սերնդի դեղամիջոցներ (պերօրալ հակակոագուլյանտներ), որոնք հարմար են ներընդունման համար և հատուկ լաբորատորային հետազոտություններ չեն պահանջում արդյունավետության և անվտանգության վերահսկողության համար: Դրանք 35%-ով նվազեցնում են ինսուլտի զարգացման ռիսկը և գրեթե 60%-ով բարդությունների` ներգանգուղեղային արյան զեղման ռիսկը:
Դեղպատրաստուկներով կտրուկ իջեցնել արյան ճնշումը:
Ինչով է դա վտանգավոր: Եթե մարդը զարկերակային արյան բարձր ճնշում ունի, ապա ճնշման կտրուկ իջեցումը նույքան վտանգավոր է, որքան և կտրուկ բարձրացումը: Զարկերակային հիպերտոնիայի դեպքում անոթները, որպես կանոն, փոփոխված ձև ունեն, արյունը դրանց միջով ճնշման տակ է հոսում: Եթե այդ ճնշումը նվազեցվի դեղամիջոցներով, արյան մատակարարումը կխախտվի: Այդ պատճառով էլ անվերահսկելի, առանց բժշկի խորհրդի ճնշման դեմ դեղորայք ընդունելը վտանգավոր է: Հաճախ դրանք չի կարելի նաև քնելուց առաջ ընդունել: Նորմայում, քնած ժամանակ, արյան ճնշումն ինքնուրույն իջնում է: Եթե այն նաև դեղորայքով իջեցվի, ապա լուրջ վնաս հասցնելու հավանականությունը մեծ է: Այդ պատճառով էլ ամեն անգամ արյան բարձր ճնշման դեմ դեղամիջոց ընդունելը սխալ է, հարկ է բժշկի հետ դեղամիջոց ընդունելու հստակ սխեմա մշակել:
Ինչպես կանխարգելել ինսուլտը
Ի տարբերություն ուռուցքաբանական հիվանդությունների, ինսուլտը հնարավոր է կանխարգելել պահպանելով պարզ կանոններ.
Սահմանափակել աղի օգտագործումը
Այն բարձրացնում է արյան ճնշումը: Կատարյալ տարբերակը առանց աղի սնունդն է: Մթերքի մեջ, առանց այն էլ, բնական աղի պարունակություն կա: Բայց դա դժվար է: Հաղթահարելու համար հարկ է առաջինը սեղանից վերցնել աղամանը: Սահմանափակել կամ նվազագույնի հասցնել մարինացված ու պահածոյացված ուտեստը: Աղի պարունակությունը մեծ է երշիկեղենի և… տորթերի մեջ:
Հայտնագործություն արած չենք լինի, եթ ասենք, որ հարկ է շատ միրգ ու բանջարեղեն օգտագործել: Դրանք արյան բարձր ճնշումը նվազեցնում են մինչև 5 մմ սնդ. սյ.: Իսկ, նույնիսկ, 2 մմ իջեցումը ինսուլտի ռիսկը պակասեցնում է 10%-ով: Նորման օրական 5 չափաբաժինն է: Մեկ բաժնի մեջ մտնում է 1 բաժակ հյութ, 1 միջին չափի բանջարեղեն կամ միրգ, 1 ափսե կտրտած բանջարեղեն, ևս այդքան շոգեխաշած կամ եփած բանջարեղեն:
Հրաժարվել համեմունքներից
Դրանք բարձրացնում են սննդի յուրացման արագությունը և դուք շատ արագ քաշ եք հավաքում:
Ֆիզիկական ծանրաբեռնվածություն
Արդյունավետ է շաբաթը 3-4 անգամ 30-60 րոպե քայլել, վազել, լողալ, դահուկով կամ չմուշկով սահել, խաղալ, քան շաբաթը մեկ անգամ 3 ժամ ֆիթնեսով պարապել: Ամենալավն աստիճաններով բարձրանալ իջնելն է, անտեսելով վերելակը:
Ինչպես նաև շաբաթը երկու անգամ ուտել անյուղ ձուկ, ցանկալի է առանց աղի կամ շատ քիչ աղով պատրաստված:
Կարդացեք նաև
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի և Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ երկրի ղեկավարը շրջել է համալիրի վերաբացվող նոր բաժանմունքներով, ծանոթացել վերանորոգման աշխատանքների արդյունքներին, ինչպես...
Ինչով է զբաղվում ռենտգենավիրահատությունը և որոնք են դրա առավելությունները սովորական ավանդական վիրահատության հետ համեմատած...
Բարձր կրունկներով կոշիկներով հաճախակի քայլելը ոտքերի մկանների և ոսկրերի արատների պատճառ է, ինչն, իր հերթին դառնում է նաև հոդերի հիվանդության պատճառ...
Թեփի առաջացումն ամենատհաճ և անհրապույր դրսևորումն է, որին կարող են նպաստել տարբեր պատճառներ: Դրանք կարող են լինել օրգանիզմում հորմոնային խափանումները, ոչ ճիշտ սնվելու, B1, B2, B6 վիտամինների...
Բրոնխային ասթման կրկնվող ընթացքով քրոնիկական հիվանդություն է, որի դեպքում առավելապես ախտահարվում են շնչուղիները: Հիմնական ախտանիշներն են շնչահեղձությունը կամ ասթմատիկ վիճակը, որն առաջանում է բրոնխների հարթ մկանունքի սպազմի...
70-ական թվականներին Նոբելյան մրցանակի դափնեկիր Լինուս Պաուլինգը հայտարարեց այն մասին, որ վիտամին C-ն մրսածության ու դրա կանխարգելման համար գերազանց միջոց է: Նա հաձնարարում էր ամեն օր օգտագործել այդ վիտամինի 1000 մգ չափաքանակ...
Քրոնիկական հարբուխը վտանգավոր չէ, սակայն, անկասկած առավել տարածված տհաճ հիվանդություններից մեկն է, որը ներկայումս գործնականում տարածված է բնակչության բոլոր խավերի շրջանում...
Ջերմիջեցնող պատրաստուկները սովորաբար օգտագործում են, նույնիսկ չմտածելով, որ դրանք կարող են հակացուցումներ և կողմնակի արդյունքներ, ինչպես նաև դեղչափաքանակներ ունենալ...
Բոլորին է հայտնի, որ 40-50 տարեկանից հետո, գործնականում յուրաքանչյուր մարդ ակնոց է կրում: Իսկ ի՞նչ անել, եթե վատ եք տեսնում, իսկ առավել ուժեղ ակնոցը չի օգնում: Ինչո՞ւ է տեսողությունը վատանում: Հնարավոր է, որ դա կատարակտա է...
Կանայք պետք է սիրեն և սիրվեն… Նրանք ցանկանում են լինել գեղեցիկ, հավերժ երիտասարդ և ցանկալի… Նրանք չեն սիրում խոսել իրենց տարիքի մասին… Կանայք այնքան ինքնամոռաց են պայքարում իրենց իրավունքների համար, որ պատրաստ են խաղալ ֆուտբոլ, մասնակցել առանց կանոնների մարտերին...
Խուսափել այնպիսի տարիքային հիվանդություններից, ինչպիսիք են իշեմիկ հիվանդությունը, կրծքահեղձուկը, ինֆարկտը, լիովին մատչելի է նաև այլընտրանքային կամ «համեղ»միջոցներով...
Խոցային հիվանդությունը (ԽՀ) քրոնիկական հիվանդություն է, որի մորֆոլոգիական դրսևորման հիմք է հանդիսանում ստամոքսի կամ 12-մատնյա աղու (ՏՄԱ) խոցի ռեցիդիվը, որպես կանոն, զարգանալով գաստրիտի ֆոնի վրա...
Մարտի 8-ից առաջ և դրանից հետո մեզ համար ծանր է: «Սիրելի´ս (մայրիկ, տատիկ, քույրիկ, կին, աղջիկ, թոռնիկ…): Դու ինձ համար ամենա-ամենալավն ես»: Այս և նման շատ խոսքեր մարտի 8-ին հավանաբար լսում են բոլոր կանայք...
Հիշողությունը որպես հոգեբանական հատկություն մի ամբողջ շարք նշաններ ունի, որոնք մասամբ նման են ընկալմանը` խորությամբ, ծավալով, ամրությամբ, հիշելու արագությամբ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն